«Ժամանակ». Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգայինով առաջադրվելու առաջարկը
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու իրեն արվող առաջարկները: Արփինե Հովհաննիսյանին առաջարկվում է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:
Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ պայմանավորվածության ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, բայց Արփինե Հովհաննիսյանն ուզում է, որ իր համար բացառություն անեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում