Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ ԻրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էրՄեր զավթողների ախորժակն է բացվում. Արամոն՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին (տեսանյութ)«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Աննա Հակոբյան ժպտացել է, երբ, Ծիծեռնակաբերդում նրան տեսնելով, գոռացել են «Նիկոլ ցեղասպան» (տեսանյութ)
Նիկոլը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ԼՂ–ի ղեկավարությունը չասեց՝ «արա՛, հայտարարություններդ քեզ պահի»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում էԵրևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ
Հասարակություն

Սիրե՞լ, թե՞ չսիրել Քյարամ Սլոյանի գլուխը կտրած ադրբեջանցիներին

Արդեն մի քանի օր է՝ համացանցում, սոցիալական կայքերում, հեռուստաեթերում, փողոցներում, բուհերում ու գետնանցումներում մարդիկ քննարկում են մեծ աղմուկ բարձրացրած ու շաբաթվա հարց դարձած թեման․ «Ընկերանա՞լ, թե՞ ոչ ադրբեջանցիների հետ»։

Կարծիքներն ու տեսակետները շատ են։

Ամեն ինչ սկսվեց Ասյա Խաչատրյանի մասին ֆեյսբուքյան հրապարակումներից ու քննարկումներից։ Հետո այս հարցի շուրջ խոսեց ֆեյսբուքյան օգտատեր Հակ Բարսեղյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը։ Վերջիններս խոսեցին ի պաշտպանություն Ասյայի։

Այս քննարկումները հասարակությանը բաժանեցին 2 հատվածի. մարդիկ, ովքեր կողմ են ադրբեջանցիների հետ ընկերություն անելու գաղափարին և մարդիկ, ովքեր դեմ են։

Հատկանշական է, որ սոցիալական կայքերում ադրբեջանցիներին սիրելու գաղափարին ի պաշտպան կանգնել էին հիմնականում այն մարդիկ, ովքեր իշխանափոխությունից հետո պաշտոն էին ստացել կամ մոտ հարաբերություններ ունեին իշխանությունում գործող որոշ քաղաքական գործիչների հետ։

Այս խնդիրը խորքային է։ Մինչ Արցախյան պատերազմը հայ ու ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են պարտադրված համերաշխությամբ։ Սակայն պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Անցան տարիներ, դաստիարակվեցին նոր սերունդեր, 2 կողմերն էլ տեսան փոխադարձ վերաբերմունք։

Պատերազմից առաջ տեսանք Բաքվի ու Սումգայիթի կոտորած, պատերազմի ժամանակ տեսանք Մարաղայի կոտորած, պատերազմից հետո տեսանք կացնահարված Գուրգեն Մարգարյան, ապա՝ Թալիշում դաժանաբար սպանված ծերունիներ ու գլխատված Քյարամ Սլոյան։

Եթե ընդունենք, որ սովետական ժամանակաշրջանում ադրբեջանցիները հարգում էին հայերին (հարգում էին պարտադրված, սակայն թերթելով այդ շրջանի մամուլը, տեսնում ենք, որ իրականում այդպես չէր), ապա հիմա այլ ադրբեջանցիներ են. նրանց սովորեցրել են հայ տեսնելիս սպանել և այն էլ՝ ամենադաժան ձևերով։ Նրանք սովորել են ապրել «Երկրագնդի վրա հայ պետք է չլինի» բանաձևով։

Մենք սովորել ենք պաշտպանել մեր երկրի սահմանները թշնամիներից, իսկ այդ թշնամին ադրբեջանցին է (թուրքը)։ Արցախյան պատերազմից անցան տարիներ, ու մենք մտածում էինք, որ փոխվել են նրանք։ Սակայն Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք գլխատեցին Քյարամ Սլոյանին, նրա գլուխը տարան, ցույց տվեցին ադրբեջանցի ժողովրդին, մարդիկ տեսան, ուրախացան, ոգևորվեցին, որ զինվորականը բերել է հայի գլուխ։

Այդ դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ ու դժվար 2 տարվա ընթացքում ադրբեջանցի ժողովուրդն այնպես փոխվեր, որ հիմա կարելի լիներ նրանց հետ ընկերություն անել։

Իրականում, մենք ցանկանում ենք խաղաղություն, և դա ցանկանում են նաև ադրբեջանցիները։ Խաղաղ ու համերաշխ ապրելու ցանկություն ունեն 2 կողմերն էլ, սակայն 2 կողմերն էլ հասկանում են, որ մի հարթության վրա դեռ չեն կարող միասին համերաշխ ապրել։ Անկախ ամեն ինչից, մեզ դեռ երկար ու միգուցե նաև հավիտյան՝ պետք կգա 2 կողմերին բախումից տարանջատող փշալար։ Այնպես, ինչպես հայ- թուրքական սահմանին է։ Սա խորքային ու միգուցե հավիտենական թվացող կոնֆլիկտ է։ Սակայն իրականությունն այն է, որ սահմանին կանգնած զինվորը գիտի, որ կամ ինքն է սպանելու, կամ էլ իրեն։ Թշնամուն սիրելու կոչ անողները միգուցե չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ ու ադրբեջանցի թշնամի։

Մենք դեռ պատերազմում ենք։

Պատերազմը դեռ չի ավարտվել․․․

Իսկ ընկերության, սիրո կոչեր անողները կարո՞ղ են կանգնել ու այդ ամենն ասել Քյարամի ու Ադամի մայրերի առաջ։

NEWSPRESS.am