Հունաստանն այլևս չի ֆինանսավորի իր երկրի 10 հազար քահանաներին
Հունական կառավարությունը և տեղի ուղղափառ եկեղեցին համաձայնության են եկել, որ երկրի 10 հազար քահանաներն այլևս չեն համարվելու պետական ծառայողներ և պետությունից դրա համար աշխատավարձ չեն ստանալու:
Նման համաձայնության են եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Հունաստանի հոգևոր առաջնորդը: Այսուհետ կառավարությունը տարեկան սուբսիդավորում կտրամադրի հատուկ ֆոնդին, որից էլ կվճարվեն քահանաները:
Հունական եկեղեցին բազմաթիվ անշարժ գույքերի տեր է Հունաստանում: Այս համաձայնագրով երկրի կառավարությունը կթոթափի բավականին շատ գումար՝ եկեղեցու հաշվին: Հունաստանում պետական կրոնը ուղղափառությունն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եկեղեցու բոլոր ծախսերն իր վրա էր վերցրել կառավարությունը, ինչը շուրջ 200 միլիոն եվրո էր տարեկան: