Կրթության նախարարը աջակցում է թիվ 2 քոլեջի կաշառակեր տնօրենին․ մանկավարժները հրաժարական են պահանջում (տեսանյութ)
Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի աշխատանքից ազատված մանկավարժները պահանջում են քոլոջի տնօրեն Կառլեն Հայրապետյանի և Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նրանք NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեցին, որ տնօրենը զբաղված է բիզնեսով ու կաշառակերությամբ։ Այդ մասին մանկավարժները բարձրաձայնել են նախորդ իշխանության ժամանակ, սակայն նրանք ոչինչ չեն արել։
«Նախորդ իշխանության հետ տարբերությունը եղավ այն, որ նոր ԿԳ նախարարին բողոքեցինք, տնօրենին աշխատանքից ազատելու փոխարեն՝ այսօր մենք ենք ազատվել, էն ժամանակ գոնե աշխատում էինք»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ պետք է աշխատանքից հեռացնել և՛ քոլեջի տնօրենին, և՛ ժողովրդավարության ֆոնին իշխանության եկած կրթության նախարարին։
Մանրամասները՝ մեր տեսանյութում