Զավեշտալի, բայց իրական․ հասարակաց տանը մահացել է Նևադա նահանգի ընտրություններում հաղթանակած Դենիս Հոֆը
Հանրապետական Դենիս Հոֆը Նևադա նահանգի ստորին պալատի ընտրություններում հաղթանակ է տարել՝ չնայած նրան, որ ընտրություններից մի քանի օր առաջ մահացել է:
72-ամյա Հոֆը մահացել է իրեն պատկանող հասարակաց տներից մեկում. նրան են պատկանում թվով յոթ նման զվարճանքի վայրեր: Որոշ չճշտված տվյալների համաձայն՝ Հոֆն այնտեղ իր ծննդյան տոնն է նշելիս եղել և երեկույթը նախատեսվածից բուռն է եղել:
Հանրապետական գործիչը մահացել է քնի մեջ: Չնայած դրան, մահը չի խանգարել Հոֆին ընտրողների ձայների 68%- ը հավաքել և դա այն պարագայում, երբ բոլոր ընտրատեղամասերում նրա մահվան մասին ծանուցող թերթիկներ են եղել փակցված: Բացի հասարակաց տներից, նա ռեստորան ուներ , ինչպես նաև դասախոսություններ էր կարդում: Ինքը՝ Հոֆը, իրեն անվանում էր «Թրամփը՝ Պարամպայից» (Պարամպան այն քաղաքն էր, որտեղ բնակվում էր):