Սերժը տեռորիստ էր, բայց իրա համաներումը, փաստորեն, ավելի լավն էր․ կալանավորի հայրը դժգոհ է (տեսանյութ)
Երևանի բնակիչներ Դոնարա Դավթյան և Լևոն Երիցյան ամուսինները, ովքեր պնդում էին, որ իրենց որդին՝ Արման Երիցյանը անարդարության զոհ է՝ այսօր դժգոհ են համաներման ակտից։
Կալանքի տակ գտնվող 41-ամյա Արմանի հայրը՝ Լևոն Երիցյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ մեծ հույսեր էր կապում այս համաներման հետ, հատկապես որ նույն գործով իր որդին դատապարտվել է ազատազրկման, հետո արդարացվել ու ազատության մեջ է եղել։
Մեր զրուցակիցը նկատում է, որ սա այն աննախադեպ համաներումը չէր, ինչպես ներկայացնում են։
«Սերժ Սարգսյանը, որ տեռորիստ էր, նրա հայտարարած համաներումն ավելի լավն էր, քան այն, որ հիմա Արտակ Զեյնալյանը հայտարարեց»,- ասաց Լևոն Երիցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․