Ժոզե Մոուրինյուն Թուրինում էլ էր «անառակի որդի»․ ինչո՞ւ Մոուրինյուն ցուցադրեց իր հայտնի ժեստը
Երեկ ՉԼ խաղային օրվա ամենադրամատիկ խաղը տեղի ունեցավ Թուրինում։ Ոչ բոլորն էին հավատում, որ անգլիական ակումբը կհաղթի «Յուվենտուս»-ին։
Մոուրինյուն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իր ակումբը հզոր է ու կարող է գլուխ տալ այս պահին եվրոպական գրանդ ակումբների հետ։
Ամբողջ հանդիպման ժամանակ իտալացի երկրպագուները վիրավորում էին Ժոզե Մոուրինյուին, նրա ընտանիքին, ծնողներին ու իր նախկին՝ «Ինտեր» ակումբը։
Հանդիպումից հետո պորտուգալացի մասնագետը ձեռքը դրեց ականջի մոտ, այդկերպ ցանկանում էր լսել վիրավորական ակնարկները հանդիպումից հետո։
Նշենք, որ Մոուրինյուն աշխարհում համարվում է չսիրված մարզիչներից մեկը։