«Պարո՛ն Փաշինյան, Դուք տեղեկացված չեք երկրի վիճակից»․ վթարային շենքի բնակիչներին կրկին տուն ուղարկեցին (ֆոտո, վիդեո)
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կրկին կառավարության շենքի դիմաց էին։
Նրանք NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեցին, որ երկար են ստիպված եղել սպասել, բայց այլևս անհնար է, հատկապես երբ ամեն վայրկյան շենքի փլուզման վտանգ կա։
Երկու շենքերի 22 ընտանիքի խոստացել են օգնել, սակայն ամեն անգամ խաբել են նրանց։
«ԱԻՆ-ից եկել են, նայել են, զարմացել են, որ նման շենքում ենք ապրում, ասել են՝ կլուծեն հարցը, բայց դեռ ոչ մի պատասխան»,- ասացին մեր զրուցակիցները։
Նրանք նկատեցին, որ վարչապետի ժ/պ Նիկոլի Փաշինյանի հետ փողոց են փակել, քայլել են ու հեղափոխություն են արել, բայց այսօր կառավարությունից ոչ ոք չի ցանկանում հանդիպել իրենց հետ։
«Մենք քայլ արեցինք, հեղափոխություն արեցինք, հիմա թող իրենք մի քայլ անեն ու իջնեն»,- ասաց բնակչուհիներից մեկը։ Երկու շենքերի 22 ընտանիքի խոստացել են օգնել, սակայն ամեն անգամ խաբել են նրանց։
Բնակիչներից մեկն էլ նկատում է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասաց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ հիմա մենք ենք ասում․ «Պարո՛ն Փաշինյան, Դուք տեղեկացված չեք երկրի վիճակից․․․ »։
Այս անգամ էլ Լենուղի գյուղի բնակիչներին կառավարության աշխատակիցները ճանապարհեցին խոստումով՝ եռօրյա ժամկետում ուսումնասիրել խնդիրն ու պատասխան տալ նրանց։
Մանրամասները՝ տեսանյութում