Տոնե՞ց, թե՞ չտոնեց Ռոնալդուն իր գոլը (տեսանյութ)
Երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մրցեցին «Յուվենտուս»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Հանդիպումն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի սաների հաղթանակով՝ 1-2 հաշվով։
Թուրինյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Մինչև հիմա մամուլն ակտիվորեն վերլուծում է Ռոնալդուի արարքները գոլից հետո։ Ասել, որ Ռոնալդուն գոլը տոնեց, սուտ կլինի։ Ասել, որ չտոնեց՝ դա էլ է սուտ։ Ռոնալդուն չտոնեց այնպես, ինչպես, սովորաբար, տոնում է։
Նա վազեց, ցույց տվեց իր մկաններն ու լուռ կանգնեց։ Հանդիպումից առաջ Ռոնալդուն նշել էր, որ չէր տոնելու։ Իսկ Ռոնալդուն այն տղան է, ով սիրում է պահել իր խոստումները։
Սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է տեսնի ու հասկանա, թե արդյոք ինչպես վարվեց գոլից հետո Ռոնալդուն։