ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան

Հայաստանում ջուր շատ կա, կառավարումն է սխալ

Ոռոգման ջրի խնդիր Հայաստանում պետք է, որ չլիներ: Մեր երկիրը հարուստ ջրային ռեսուրսներ ունի: Այնինչ գյուղացիները բերքը ցանելուց հետո, աչքները երկնքից չեն կտրում: Շատերի համար անձրեւն է փրկությունը, քանի որ ոռոգման ջուրը հաճախ հասնում է ոչ բոլորին ու ոչ միշտ: Ինչո՞ւ: Որո՞նք են գյուղոլորտի առաջնահերթ խնդիրները եւ ի՞նչ անել... Հարցերի պատասխանները ոլորտի ներկայացուցիչներն ու գործարարները այս շաբաթ փորձել են գտնել Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում:

Հայաստանում ոչ թե ջրային ռեսուրսն է քիչ, այլ օգտագործման ձեւն է սխալ. Փաստում են բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված ոլորտի մասնագետները:

«Հայաստանում ջուր շատ կա, հարցը ոչ թե ջրային ռեսուրսների քիչ լինելու մեջ է, այլ սխալ, անխնա օգտագործման: Այղր լիճը, օրինակ, այսօր, ցամաքելու եզրին է: Վայրկյանում 18 խորանարդ ջուր էր դուրս գալիս մի կետից: Լճից դուրս եկող՝ Սեւ ջուր գետը ոռոգում էր Այղր լճից մինչեւ սահման: Ամբողջ ջուրը , որ օգտագործվում էր գյուղատնտեսական նպատակներով, սահմանի վրա լցվում է Արաքս գետը: Այստեղ մեկնաբանությունն էլ ավելորդ է, մենք ցամաքեցնում ենք լիճը, աղքատացնում մեր գյուղացուն եւ հարստացնում Արաքս գետը»,- խնդիրն է ներկայացնում Ջինջ ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը:

Նրա խոսքով՝ Արարատյան դաշտավայրից անթույլատրելի քանակությամբ ջրօգտագործման իրավունք է տրվել, այնինչ հստակ քանակություն կա, որից ավելին օգտագործելու դեպքում հանգեցնում է աղբյուրի սպառմանը:
Անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջուր ունենալու համար, ջրի խնայողական քաղաքականություն է պետք վարել: Այդ դեպքում ամեն տարի Սեւանից ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չի առաջանա: Գերմանիայում, օրինակ, որոշվել է տեղում աճեցնել այն բույսերը, որոնք քիչ ջուր են պահանջում, շատ ջուր պահանջող մթերքները գնում են արտերկրից:

«Մեր գյուղատնտեսության կարեւոր խնդիրներից է նաեւ այն, որ մենք ոռոգման ջրի հսկայական կորուստ ենք ունենում, որը հասնում է մինչեւ 70 տոկոսի: Ջուր շատ ունենք, ճիշտ օգտագործման ձեւը չգիտենք: Պետք է փոխել ոռոգման ձեւը, պետք է արժեւորվի ջրի ամեն մի կաթիլը: Մեր գյուղացիներին թվում է, որ արտերկրում ամեն բան ավելի էժան է, պետության կողմից սուբսիադավորումը ավելի մեծ է: Այդպես չէ: Հայաստանում համեմատած արտերկրի հետ ջրի եւ հողի հարկը շատ էժան է, այդ պատճառով էլ, գուցե, չի գնահատվում, չենք դողում ամեն կաթիլ ջրի վրա»,- նշում է «Հրաշք այգի» ընկերության ղեկավար Արթուր Իվանյանը:
Ջրի կորստին նպաստում են նաեւ մաշված, շարքից դուրս եկած ջրատար խողովակները: Մասնագետները խոսում են ջրի 70-80 տոկոս կորուստի մասին, բայց այդ թիվն անգամ հստակ չէ: Սարքավորումներ, որով հստակ կորոշվի կորուստի չափը՝ չկա:
«Էյ Թի Փի» ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանի կարծիքով խնդիրը կարելի է լուծել, եթե հետեւողական աշխատանք ու համակարգված մոտեցում ցուցաբերվի:
«Ամբողջ Անդրկովկասին ջուր տվողը մենք ենք, իսկ մենք ջուր չունենք: Մենք այսօր խնդիրներ ունենք, թե որ ռեգիոնում ի՞նչ կուլտուրա պետք է մշակվի: Որտեղ է պետք այգեգործությամբ, որտեղ՝ հացահատիկային կուլտուրաներով զբաղվել: Քիչ ջուր պահանջող մշակաբույսեր կան, որոնք կարելի է աճեցնել եւ եկամուտ ստանալ, դրանց մասին ընդհանրապես մոռացել ենք»,- նկատում է նա:

Ոչ պակաս կարեւոր խնդիր է ոռոգման ջրի որակը՝ բարձրաձայնում են մասնագետները: Հայաստանում ոռոգման ջուրը չունի ստանդարտ, չի բացառվում, որ ջուրը, որով ոռոգվում են այգիները պիտանի չէ դրա համար:

«Անընդհատ խոսակցություններ կան, որ պետք է մշակվի նման ստանդարտ, բայց այն դեռ չի գործում: Հնարավոր է, որ Երեւանի կոյուղաջրերը լցվեն Հրազդան գետը, 50 մետր ներքեւից վերցվի ոռոգման ջրանցքով եւ դրանով ոռոգվի դաշտերը: Ոչ մեկը չի ուսումնասիրել այդ ոռոգման արդյունքում ի՞նչ բերք ենք մենք ունենալու, ի՞նչ էլեմենտներ են լինելու բերքի մեջ: Նույնը կարելի է ասել ձկնային տնտեսություններում օգտագործվող ջրի մասին, որը հնարավոր է նաեւ կեղտաջրի հատկություններ ունենա»,- ասում է Էդուարդ Մեսրոպյանը ու ավելացնում՝ չի բացառվում, որ 30 տարի անց Երեւան քաղաքում, օրինակ, որ սնվում է Գառնիի, Արզաքանդի, Արզնիի աղբյուրներից, որոնց հիմնական սնուցումը Սեւանա լճից է, հայտնաբերվեն այնպիսի քիմիական նյութեր, որոնք հետեւանք են օրգանական կերի, որ օգտագործվում է Սեւանում ձկնաբուծության համար:
Որպեսզի վաղը չբախվենք նման խնդիրների լուծումներ փետք է սկսել փնտրել արդեն այսօրվանից: Աշխարհում մշակված տարբերակներ կան, որ կարելի է կիրառել նաեւ Հայաստանում:

«Մենք սակավահող երկիր ենք, մշակելի քիչ հողատարծք ունենք: Տարիներ շարունակ իրականացվող սխալ ագրարային քաղաքականության արդյունքում էլ շատ հողեր դեգրադացվել են: Հայաստանում ջրատարները մաշվել, շարքից դուրս են եկել : Տարիներ շարունակ ջրի հարկը գյուղացիներից հավաքել են, բայց օլիգարխները հեկտարներով հողատարածքի համար հարկ չեն վճարել: Դրանք խնդիրներ են, որ պետական մոտեցում են պահանջում: Պետությունը պետք է տեր կանգնի երկրին ու այնպիսի պայմաններ ստեղծի, որ գյուղացին չթողնի իր հողը եւ հեռանա»,- քննարկումը ամփոփում է «Ֆերմերային շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը: