Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներում
Քաղաքականություն

Գարիկ Սարգսյանի դուխն իրեն ուտում է

Այսօր իր մտքի մարգարիտներն է շաղ տվել ներուժով մինչև գյուղապետի պաշտոնին հասնող, բայց բախտի բերմամբ մարզպետ նշանակված Գարիկ Սարգսյանը։

Այն նույն մարդու մասին է խոսքը, ով կարծում էր՝ միայն Արարատի մարզում ունենք մոտ 40 հազար հեկտար կաթիլային ոռոգվող այգիներ։

Այսչափ գործից անտեղյակ մարզպետն այսօր քաղտեխնոլոգիայի վերաբերյալ վերլուծություններ է անում, ընտրական պրոցեսում ուժերի գնահատում է իրականացնում ու կասկածի տակ դնում իր նախորդների ռեյտինգը՝ «Թող ապացուցեն՝ նրանք ունե՞ն այդ ռեյտինգը, թե՞ դա փուչիկ էր»։

Պետք է նկատել, որ Արարատի մարզում ՀՀԿ-ն գրեթե միշտ բավականին ամուր դիրքերում է գտնվել։ Ուզած- չուզած՝ պետք է ընդունել, որ այդ մարզում տարիներ շարունակ հեղինակություններ են եղել Ավշարի Արայիկը, իր եղբայրը, Հովիկ Աբրահամյանը, անգամ մինչև վերջերս նրանց նախկին թիմակից համարվող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Գուցե, իհարկե, այս մրցապայքարում Արամ Սարգսյանն ապացուցի ինչ որ չափով իր ռեյտինգը, բայց հասկանալի է, որ նման քայլի չեն գնա ո՛չ Աբրահամյանները, ո՛չ Գրիգորյանները, ինչն էլ հանգեցնում է նրան, որ այսօրվա նորաթուխ գործիչները սկսել են գնահատականներ տալ և պաթետիկ խոսել իրենց ռեյտինգներից։

Իրականում՝ ընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում բարձր ռեյտինգ ունի, որը տարածվում է նաև իր կուսակիցների վրա, սակայն պետք է խելամիտ գտնվեն իր կադրերը և այդքան ինքնավստահությամբ չխոսեն իրենց հնարավորություններից։ Բանն այն է, որ Գարիկ Սարգսյանն, ով լինելով գյուղապետ, իր քթի տակ հյուսվող անօրինակությունների մասին, բավականին ժամանակ լռել է։ Խոսքը Պետական վերահսկողական ծառայության այն բացահայտման մասին է, որ Արարատի մարզում Աբրահամյանների ընտանիքները անօրինական դրված խողովակներով ոռոգել են իրենց այգիները։ Լռության պատճառն, իհարկե, այսչափ ինքնավստահություն և դուխ չունենալն է եղել։

Հետաքրքիր է՝ եթե ՀՀԿ-ն իր նախկին թափով որոշեց այս համընդհանուր նիրվանայից արթնանալ և իսկապես ռեյտինգայինով պայքարի դուրս գալ դեռևս չթրծված այս գործիչների դեմ, ի՞նչ կանեն, նախկինի պես կլռե՞ն, թե՞ այսօրվա դուխը կունենան։ Կարծիք կա, որ նրանցից շատերը պարզապես նախկին դիրքերում կլինեն՝ չբարձրանալով գյուղապետից վերև։

NEWSPRESS.am