Կստեղծվի «Շրեկ» մուլտֆիլմի նոր ու գրավիչ պատմությունը
Universal ընկերությունը կվերաթողարկի հայտնի «Շրեկ» մուլտֆիլմը: Հեղինակները ցանկանում են նոր սերնդին գրավեն Շրեկի աշխարհով, ինչպես ժամանակին դա արվեց, սակայն, միևնույն ժամանակ չշեղվեն հիմնական սցենարից ու պահպանեն հերոսների օրիգինալ ձայները:
Շրեկի վերաթողարկման համար հրավիրվել է ռեժիսոր Քրիստոֆեր Մելեդանդրին, ով հայտնի է «Մինիոններ», «Տնային կենդանիների գաղտնիքները» մուլտֆիլմերից: Նա էլ հայտնել է, որ հերոսների ձայները կարդալու համար հրավիրվել են Մայք Մայերսը (Շրեկ), Անտոնիո Բանդերասը (Կոշկավոր կատու) և Էդի Մերֆին (իշուկ):
Այժմ անձնակազմն աշխատում է նոր Շրեկի համար նոր ու գրավիչ պատմություն ստեղծելու վրա: