Կգա՞ Եվրոպա, թե՞ ոչ․ խոսել է Զլատան Իբրահիմովիչը
Վերջին օրերին իտալական սպորտային մամուլն ակտիվորեն գրում է, որ Զլատան Իբրահիմովիչը կվերադառնա Իտալիա՝ «Միլան»։ Սրան ի պատասխան՝ երեկ խոսել է Իբրահիմովիչը։
Նա, մասնավորապես, նշել է, որ Եվրոպայից շատ են զանգերն ու հետաքրքրություններն իր հետ կապված, սակայն նա այս պահին «Գելեքսի»-ի ֆուտբոլիստ է և կենտրոնացած է բացառապես իր ակումբի ելույթների վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ այս ձմռանն Իբրահիմովիչը կվերադառնա իր նախկին ակումբ՝ «Միլան»։ Այս տեղափոխությանը կողմ են նաև Իբրայի հարազատները։