Չ․ Լ․ Դրամատիկա ու խելահեղություն՝ Նեապոլում․ «Նապոլի» 1-1 «ՊՍԺ» (տեսանյութ)
Երեկ դրամատիկ հանդիպումների վայրն Իտալիան էր։ Տուրի ամենադիտարժան հանդիպումը կայացավ Նեապոլում, որտեղ մրցեցին «Նապոլի»-ն ու «ՊՍԺ»-ն։
Ամբողջ հանդիպումն անցավ գերլարված ու կատաղի պայքարում։ Դադարներ գրեթե չէին լինում։ Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին փարիզյան ակումբը բացեց հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Խուն Բերնատը։
Երկրորդ խաղակեսի սկզբից իտալական ակումբը սկսեց ուղղակի խեղդել փարիզյան ակումբին ու արդյունքում վաստակեց 11 մետրանոց հարված, որն էլ հստակորեն իրացրեց Լորենցո Ինսինյեն։
Ընդգծենք, որ հանդիպման վերջում երկու թիմերն էլ մոտ էին հաջողությանը, սակայն հանդիպման հաշիվը պահպանվեց։
«Նապոլի» 1-1 «ՊՍԺ»
45+1՛ -Խ․ Բերնատ,
63՛ (11մ) Լ․ Ինսինյե