Չ․Լ․ «Ինտեր»-ի «փրկիչը» նորից Իկարդին է․ «Ինտեր» 1-1 «Բարսելոնա» (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Իտալիայում. «Ինտեր»-ն ընդունեց «Բարսելոնա»-ին։
Հանդիպումն անցավ իտալական ակումբի բացահայտ առավելությամբ։
Հանդիպման 83-րդ րոպեին Մալկոմը կարողացավ առաջ մղել կատալոնական ակումբին։ Սակայն հանդիպման վերջում՝ 87-րդ րոպեին միլանյան ակումբի «փրկիչ» Մաուրո Իկարդին կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը։
Փաստորեն, կատալոնական ակումբը ևս մեկ անգամ չի կարողանում հաղթել «Սան-Սիրո» մարզադաշտում։ Այս մարզադաշտն իսպանական ակումբի համար համարվում է անհաղթահարելիներից մեկը։
«Ինտեր»1-1 «Բարսելոնա»
83'-Մալկոմ, 87'-Մ․ Իկարդի