Ոստիկանությունը հրապարակել է Նորագավիթում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների անունները (ֆոտոշորք)
Նոյեմբերի 6-ին, ժամը 01.40-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության նախկին հենակետին հարակից ցանկապատին, ինչի հետևանքով անձը չպարզված չորս տղամարդ շպրտվել էին ավտոմեքենայից, որոնցից երեքը տեղում, իսկ չորրորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էին:
Ոստիկանությունից այսօր արդեն հայտնում են, որ պարզվել է՝ նշված ավտոմեքենայի սրահում եղել են 21-ամյա Վոլոդյա Մկրտչյանը, 38-ամյա Արտակ Ադամյանը, 22-ամյա Հովհաննես Խալաջյանը և 16-ամյա Սամվել Խաչատրյանը:
Քննությունը շարունակվում է։