Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն Աշխարհի առաջնությունում փոքր արծաթ է նվաճել
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ է մտել 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում ցույց է տվել 160 կգ արդյունքը:
Հրում վարժությունում Մկրտչյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ` գլխավերևում պահելով 205 կգ-ը:
Երկամարտում նա ցույց է տվել 365 կգ արդյունք: Նշենք, որ սա մեր հավաքականի համար առաջին մեդալն էր աշխարհի առաջնությունում: