Կվերամիավորվի աշխարհին հայտնի երաժշտական խումբը
Հայտնի աղջիկների Spice Girls խումբը կմիավորվի և կմեկնի համերգային շրջագայությունների, սակայն խմբի ոչ բոլոր անդամներով: Նախատեսված է, որ Spice Girls-ն իր շրջագայությունը կսկսի 2019 թվականին Մեծ Բրիտանիայից:
Մեծ Բրիտանիայից հետո, խումբը, տասը տարի ընդմիջումից հետո, կմեկնի համաշխարհային համերգային շրջագայության: Այս մասին հայտնել է խմբի երգչուհի Մելանի Բրաունը:
Շրջագայության կմեկնեն խմբի միայն չորս անդամները, բացի Վիկտորյա Բեքհեմից: Աղջիկները հույս են հայտնել, որ Վիկտորյան կմիանա իրենց, սակայն վերջինիս կողմից այս առնչությամբ դեռևս որևէ հայտարարություն չի արվել:
Spice Girls խումբը ստեղծվել էր հեռավոր 1994 թվականին և համատեղ աշխատել մինչ 2001 թվականը: