Շվեդիայում սիրիացի աշակերտը բռնաբարել է իր ուսուցչուհուն
Շվեդական դպրոցում 19-ամյա սիրիացի աշակերտը դպրոցում բռնաբարել է իր ուսուցչուհուն: Երիտասարդն ուսուցչուհու հետ փակվել է դասասենյակում և սպառնալով, որ հաշվեհարդար կտեսնի վերջինիս ընտանիքի հետ, բռնաբարել է նրան:
30-ամյա ուսուցչուհին պատմել է, որ երիտասարդը, ով դպրոցում շվեդերեն էր սովորում, նախօրոք հետևել է իրեն և հարմար պահի հարձակվել իր վրա:
Ուսուցչուհին նաև հավելել է, որ դեպքից մի քանի շաբաթ առաջ սիրիացի երիտասարդը սոցիալական ցանցերով հետամուտ է եղել իրեն և ոչ պարկեշտ առաջարկություններ արել: Տղան ձերբակալվել է: