Արսեն Վենգերը մոտ է գլխավորելու իտալական թոփ ակումբը
Ինչպես տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները, Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջիկա օրերին կգլխավորի իտալական «Միլան»-ը:
Թեև իտալական ակումբը նշում է, որ վստահում են Ջենարո Գատուզոյին, սակայն պարբերականներն այլ բան են ասում:
Նշենք, որ առայժմ իտալական թիմը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել այս քննարկվող թեմայի շուրջ:
«Միլան»-ն այս պահին գտնվում է Իտալիայի առաջնության 4-րդ հորիզոնականում: