Բրիտանացին լողալով անցել է ողջ Մեծ Բրիտանիան
33-ամյա բրիտանացի Ռոսս Էդջիլը դարձել է առաջին մարդը, ով լողալով անցել է ողջ Մեծ Բրիտանիան, հաղթահարելով շուրջ 2879 կիլոմետր տարածք: Կիրակի օրը ժամը առավոտյան իննին, նա իր ճամփորդությունն ավարտին է հասցրել Մարգեյթ քաղաքում, որտեղից էլ այն սկսել էր հունիսի 1-ին:
Վերջին 1.5 կիլոմետր տարածքը նա լողալով անցել է 300 տարբեր լողորդի հետ, ովքեր միացել էին Ռոսսին, նրա ճամփորդության ավարտն ավելի տպավորիչ դարձնելու համար:
Ռոս Էդջիլն ամբողջ աշխարհին հայտնի է էքստրիմի հանդեպ իր սիրով և առաջին անգամ չէ, որ նա դառնում է նման ռեկորդակիր: Նա 157 օր ջրում է անցկացրել, որի ժամանակ ոչ մի անգամ ափ դուրս չի եկել: