Բոյկոտի պահանջ է հասունանում
ժողովրդավարություն գոռացող Փաշինյանի կառավարությունը մեծ քայլերով երկիրը տանում է դեպի դիկտատուրա, ինչի պատճառով, կարճ ժամանակ անց՝ հրապարակում հայտնված 200 հազար հոգին գոռալու է՝ Նիկո՛լ, հեռացի՛ր, իսկ այս ամենի ցրցամն արդեն մի քանի ամիս է՝ նրա թիմը տալիս է:
Արդեն իսկ հստակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հին Ընտրական օրենսգրքով գնալով՝ Փաշինյանը կատարում է ՀՀԿ-ի և մյուս խորհրդարանական խմբակցություների առաջ ստանձնած պարտավորությունը: Փորձագիտական հանրությունն ու նորաստեղծ կուսակցություններն արդեն իսկ ահազանգում են, որ խաղի այս կանոններով նոր Հայաստան չեն կառուցում, ուստի՝ պետք է բոյկոտել այս խորհրդարանական ընտրությունները:
Հիրավի, նոր և թարմ դեմքերով ձևավորված կուսակցությունները կանգնել են փաստի առաջ, քանի որ Փաշինյանի և ՀՀԿ-ի գծած անհավասար մրցակցային պայքարն իրենց զրկում է քվե հավաքելու հնարավորությունից, իսկ ռեյտինգայինները պարզապես օլիգարխների ստվերային համագործակցությամբ զրոյական շանս են տալիս բազմակարծիք խորհրդարան ունենալ երազող հայ հասարակությանը:
Արտահերթ ընտրություների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն արդեն իսկ պարզ է, որ դրանք անցնելու են առանց գաղափարի և առանց ծրագրի. առանցքում լինելու է Փաշինյանն ու իր հեղափոխությունը, սևերի և սպիտակների՝ արդեն ծեծված թեզը: Ստեղծված իրավիճակում արդյո՞ք տեղին չի լինի բոյկոտել ափալ-թափալի մեջ անցկացվող ընտրությումերն ու այն անցկացնել մայիսին, կամ, ինչպես Հայաստանում ԵՄ դեսպան էր ակնարկել՝ ամռանը: Չէ՞ որ այդ պարագայում է հնարավոր ապահովել ժողովրդավարություն, ոչ թե իմիտացիա. հետաքրքիր է՝ ի՞նչ կմնա Փաշինյանի ռեյտինգից՝ ամռանը...