Մեծ Բրիտանիայում առգրավել են ադրբեջանցու զարդերը
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունն ավելի քան 400 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ թանկարժեք զարդեր է առգրավել:
Իսկ առգրավել է ադրբեջանցի Զամիրա Հաջիևայի զարդերը, ում ամուսինը ևս ադրբեջանցի է, նախկին բանկիր: Զույգը բնակվում է Լոնդոնում:
Բրիտանացի իրավապահները պահանջում են, որպեսզի նա ասի, թե որտեղից է ձեռք բերել Լոնդոնում 28.5 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի գումարը, որը վերջերս է գնել: Զամիրա Հաջիևան առաջին օտարերկրացին է, ում պահանջ է դրվել բրիտանական իրավապահ մարմինների կողմից՝ բացահայտել նրա ունեցվածքի աղբյուրը: Նախկին Ադրբեջանի Միջազգային բանկի տնօրենի կինն ուշադրություն է գրավել իր գնած թանկարժեք բնակարանով և նրանով, որ միայն մեկ օրում հայտնի բրիտանական Harrods առևտրի կենտրոնում ծախսել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ՝ տարբեր թանկարժեք գնումներ կատարելու համար: