Տեսանյութ. Լեւոն Բարսեղյանի որդին ուզում է «ադրբեջանցիների հետ նորմալ ընկերություն անել, գնալ իրենց տուն, հաց ուտել»
Համացանցի հայ օգտատերերի բուռն քննարկման թեման «կապույտ մազերով աղջկա»՝ Ասյա Խաչատրյանի՝ ադրբեջանցու հետ արված լուսանկարը:
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանն ուղիղ եթերում անդրադարձել է թեմային՝ նշելով, որ չի կարելի միայն ազգային պատկանելությամբ որոշել, որ այդ մարդը թշնամի է.
«Ցանկացած մարդ իրավունք ունի ընկերություն անել նրա հետ, ում հետ ցանկանում է։ Ես ուզում եմ ադրբեջանցիների հետ նորմալ ընկերություն անել, գնալ իրենց տուն, հաց ուտել ու նորմալ շփվել նրանց հետ և կուզեմ, որ ադրբեջանցին էլ իմ տուն գա։ Ուզում եմ ազգերն իրար լինեն ընկեր, ոչ թե թշնամի»։
Մանրամասները՝ տեսանյութում.