Այսօր երկու նամակ եմ գրել. սպասում եմ. Անի Սամսոնյան
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր երկու նամակ եմ գրել։ Մեկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մյուսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։
Դիմել եմ երկու խնդրանքով՝
✔հանդիպել իրենց բողոքի ձայնը բարձրացրած մանկավարժների հետ, որոնք հոկտեմբերի 17-ին քննության հանձնելիս ենթարկվել են հոգեբանական ճնշումների, և
✔ինձ տրամադրել քննական գործընթացի տեսաձայնագրությունները՝ ամբողջական։
Սպասում եմ»։