Լարված իրավիճակ՝ բոսնիա-խորվաթական սահմանին. դանակներով զինված միգրանտները փորձում են մտնել Եվրոպա
Ավելի քան քսան հազար փախստական՝ դանակներով զինված, մտադիր է ճեղքել բոսնիա-խորվաթական սահմանը, որպեսզի անցնի Եվրոպական միության երկրներ:
Այս մասին հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարարը: Բոսնիայի և Խորվաթիայի սահմանին հասած անօրինական փախստականները հիմնականում երիտասարդ տղամարդիկ են, նրանց թվում չկան կանայք ու երեխաներ:
Արդեն սահմանի մի քանի հատվածներում դանակներով զինված սահմանախախտները հարձակվել են սահմանապահ ոստիկանների վրա: Նրանց մեծ մասը Պակիստանի, Իրանի, Ալժիրի և Մարրոկոյի քաղաքացիներ են: Ավելի վաղ փախստականների նման մասսայական տեղաշարժ նկատվել է Մեքսիկայի ու Ամերիկայի միացյալ նահանգների սահմանին մոտ: