Հայտնի է «Միսս երկիր» գեղեցկության մրցույթի հաղթողը
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացավ «Միսս երկիր» գեղեցկության մրցույթը։
Այս մրցույթը յուրահատուկ է, քանի որ մասնակիցները գեղեցիկ լինելուց զատ, նաև պետք է ներկայացնեն բնապահպանական ինչ-որ ծրագիր։
Այս տարվա մրցույթի հաղթող է դարձել Վիետնամը ներկայացնող Նգուեն Ֆըոնգ Կհանը:
23-ամյա գեղեցկուհին իր հետ Վիետնամ կտանի այս բացառիկ մրցանակը, քանի որ պատմության մեջ Վիետնամը երբեք այսպիսի մրցանակ չի շահել։
Հավելենք, որ գեղեցկուհին մասնագիտությամբ մարկետոլոգ է։