Սպանված լրագրողը եղել է իսլամի՞ստ․ սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի արքայազնը
Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ սպանված լրագրող Ջամալ Հաշոգին վտանգավոր իսլամիստ է եղել:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, արքայազնը նման հայտարարություն է արել նախքան Էլ Ռիադի կողմից լրագրողի սպանությունը խոստովանելը՝ պաշտոնական Վաշինգտնոնի հետ հեռախոսային զրույցի ժամանակ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշների հետ զրույցում արքայազն Մուհամմեդն ասել է, որ Հաշոգին իբրև թե այսպես կոչված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման անդամ է եղել: Խոսակցությունը տեղի է ունեցել լրագրողի անհետանալուց մեկ շաբաթ անց: