Էմիլ Տարասյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահն իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Էմիլ Տարասյանին.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասվում է Նախագահի հրամանագրում։