Տարոն Մարգարյանն ընտրություններին չի մասնակցելու. տարածված լուրը «բացարձակ ապատեղեկատվություն է»
Այսօր տեղեկություն շրջանառվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունը դնելով Ավան վարչական շրջանում։
Այս տեղեկությունը բացարձակ սուտ որակեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ, Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը․ «Դա բացարձակ ապատեղեկատվություն է։ Նման քննարկում ընդհանրապես չի՛ եղել ու չկա՛, ըստ այդմ և նման որոշում չի կարող լինել»,-նշեց Արթուր Գևորգյանը՝ հորդորելով զերծ մնալ բացարձակ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից։