Արտառոց դեպք ԱՄՆ-ում․ 5-ամյա երեխան օգտագործել է հոգեմետ դեղ ու հայտնվել հիվանդանոցում
Ամերիկայի միացյալ նահանգներում հինգամյա տղան, ով քաղցրավենիք էր հավաքում Հելոունի ժամանակ, հայտնվել է հիվանդանոցում: Դեպքը տեղի է ունեցել Օհայո նահանգի Գալիոն քաղաքում:
Երեխայի ինքնազգացողությունը միանգամից վատացել է, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց: Արդեն հիվանդանոցում բժիշկները երեխայի օրգանիզմում հայտնաբերել են մետամֆետամին (թմրադեղ)։
Երեխան հավաստիացրել է, որ ինքը կոնֆետներ չի կերել, այլ միայն տանից դուրս գալուց առաջ վամպիրի պլաստմասսե ատամներ է դրել:
Ոստիկանությունը սկսել է քննության ենթարկել երեխայի կողմից հավաքած կոնֆետները և պլաստմասսե ատամները: