Կազմվել է բոլոր ժամանակների ոչ անգլախոս 100 ֆիլմերի ցանկը․ ցուցակում կան նաև սովետական ֆիլմեր
43 երկրի կինոքննադատներ BBC հեռուստաընկերության կողմից պատրաստված հաղորդման շրջանակներում կազմել են բոլոր ժամանակների լավագույն 100 ոչ անգլախոս ֆիլմերի ցանկը:
Արդյունքում ստացվել է 100 ֆիլմ՝ 67 ռեժիսորից, 24 երկրից և 19 տարբեր լեզվով: Ըստ կինոքննադատների՝ լավագույն ֆիլմերի ցանկը գլխավորում է հայտնի ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուասավայի 1954 թվականին նկարահանած «Յոթ սամուրայ» ֆիլմը:
Ցանկում հայտնվել են նաև սովետական և ռուս ռեժիսորների ֆիլմեր, մասնավորապես Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմը զբաղեցրել է 20-րդ տեղը: Ցանկում տեղ է գտել նաև հարևան իրանցի կինոռեժիսոր Աբբաս Կիարոստանի «Բալի համը» ֆիլմը: