Նեապոլիտանական մաֆիան 5000 դոլար պարգևավճար է սահմանել ոստիկանական շան գլխի համար
Նեապոլիտանական «Կամորա» մաֆիայի ներկայացուցիչները պարգևավճար են խոստացել ոստիկանական շան սպանության համար:
9 տարեկան Պոչո անունով շունը մաֆիային բարկացրել է նրանով, որ շատ արդյունավետ է թմրանյութեր հայտնաբերելու գործում:
Ոստիկանությունում ծառայելու ընթացքում շունը հասցրել է հայտնաբերել շուրջ 2 տոննա թմրանյութ, ինչը դրա վաճառքով զբաղվողների վրա միլիոնավոր եվրոներ է արժեցել: Այդ իսկ պատճառով շան գլխի համար սահմանվել է 5000 դոլար պարգևավճար: