Երևանում «Պորշ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. վերջինս մահացել է, վարորդը՝ ստորագրությամբ բաց թողնվել
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
2018թ. նոյեմբերի 1-ին ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վարորդն իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. Գալստյանին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ:
Դեպքի առթիվ 01.11.2018թ. ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և համալիր դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
«Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: