ԱՍՈւԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ. Նոյեմբերի 3-ը՝ «Մեկ առողջություն» միջազգային օր. խնդիրներ և լուծումներ
Նոյեմբերի 3-ին աշխարհը նշում է «Մեկ առողջություն» միջազգային օրը: Օրվա առիթով, ժամը 11-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբը կհյուրընկալի հինգ կազմակերպության ներկայացուցիչների:
Հայաստանում «Մեկ առողջության» գաղափարը վերջին տարիներին հնչեցվել է տարբեր հարթակներում, սակայն առողջության հետ առնչվող տարբեր բնագավառներում առկա արդիական փոխկապակցված խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ ոլորտային համաձայնեցված արձագանք ցուցաբերելու մոտեցումը հասարակական հատվածի կողմից դեռևս չի կիրառվել:
«Մեկ առողջություն» կոալիցիայում միավորված «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի», «Հույսի ճրագ» բարեգործական ՀԿ-ի, «Թուխմանուկ» կրթական և իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի, «Էկոլոգիական հասարակական միության», «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները կխոսեն երեք ոլորտների թերացումների, դրանց հիմքում պետական կառույցների՝ առանց փոխհամաձայնեցված գործելու հետևանքով առաջացած խնդիրների և նորաստեղծ կոալիցիայի նպատակների մասին։
Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
Հեռ.՝ 093 05 33 88: