Համաներումը Նորքի «Զինված խմբի» վրա չի տարածվի
Երևանի 2800-ամյակին նվիրված համաներումը կտարածվի 6500 կալանավորի վրա, բայց այն չի տարածվի 2015 թ. Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամների վրա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Պետք է տարբերակել իշխանության յուրացումը իշխանափոխությունից, քանի դեռ չկա վերջնական դատական ակտ, մենք չգիտենք, թե դա ինչով է ավարտվելու, մենք կանխակալ վերաբերմունք ունենք, որ դատարանները կանխակալ դատական ակտ են կայացնելու, որովհետև այդ դատական ակտերից մարդիկ դժգոհ են լինելու։ Սա կառավարության կամքն է, այն կառավարության, որը լեգիտիմություն ունի և համաներման ակտն այս ձևով ստացել է միայն կողմ քվեներ»,-ասաց նա՝ հավելելով, որ պետությունը պետք է կատարի իր պոզիտիվ պարտականությունները և պայքարի հանցավորության դեմ։
Ընդհանրապես, Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ, համաներման ակտից կդժգոհեն բոլոր նրանք, ովքեր դրանից չեն օգտվի: