Կամո Արեյանը Հայկ Մարությանի գլխավոր խորհրդականն է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 01.11.2018թ. որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Այս մասին հայտնում են, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ Կամո Արեյանը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջին տեղակալն էր։ Նա փոխքաղաքապետի պաշտոնում էր մոտ 13 տարի։