Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Հասարակություն

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանն «ինքնահռչակ օրենսդիր է». Արմեն Դանիելյան

«Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր կարինե բաղդասարյանը բացարձակ կապ չունի արդարադատության հետ և «ինքնահռչակ օրենսդիր է»...

Եթե ոմանց թվում է, թե իրենք կարող են զբաղվել ապօրինությամբ և գործող օրենսդրությանն ուղղակիորեն հակասող որոշումներ կայացնել, ապա նրանց տեղը ոչ թե դատարանն է, այլև քրեակատարողական հիմնարկությունը:

Սույն դատավորուհին այնքան անտեղյակ է օրենսդրության տեխնիկայի կանոններին, որ օրենքի հոդվածի մասը կետից չի տարբերակում... Ավելին, վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի իր կողմից նշված հոդվածի «կետը» անխոհեմաբար փորձում է շրջանցել նույն հոդվածի երկրորդ մասի բովանդակությունը...

Այն որ դատական համակարգում աշխատող մեծաթիվ դատավորներ, այդ թվում՝ կարինե բաղդասարյանը պարզապես չարիք են մեր հասարակության համար, դա բնավ էլ գաղտնիք չէ... Սակայն, որ նրանք այլևս անուղղելի իրավախախտներ են և երբեք չեն փոխվի, դա աներկբա է...

Կան «պատվերներ» կատարող դատավորների մի խումբ՝ ովքեր բացարձակ անտեղյակ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորումներից, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից... Նրանք մինչ օրս զբաղված են «քաղաքական որոշումներ» կայացնելով, «ղեկավարվում են» նույն կետից և ընդհանրապես կապ չունեն արդարադատության հետ:
Եվ այսպես, վկայակոչված դատավորը մերժել է իմ Վերաքննիչ բողոքը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 04.09.2018 թվականի` «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնել անփոփոխ:

կարինե բաղդասարյանը վերը նշաված որոշման մեջ արդարացիորեն նկատում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի (ասում էի չէ, նա չի տիրապետում օրենսդրության տեխնիկայի կանոններին, վկայակոչվածը ոչ թե հոդվածի 1-ին կետն է, այլև հոդվածի 1-ին մասը) համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Վերը նշված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է վարչական ակտի իրազեկման երկու եղանակ` ընդունված վարչական ակտի հանձնումը հասցեատիրոջը կամ իրազեկում ակտի հրապարակման միջոցով...

Եվ այս իրավանորմի վերլուծությունից հետո դատավոր կարինե բաղդասարյանն ընկնում է «երանության գիրկը» և հայտնվելով մոլորության մեջ արձանագրում է, որ ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՆՀ-264-Ա` «Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» հրամանագիրը վերը նշված կարգով հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահ» պաշտոնական կայքում, ավելին, մինչ օրս այն տեղադրված է նշված կայքում, ուստի և Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորը պատշաճ կարգով իրազեկվել է ընդունված վարչական ակտի մասին:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով: Ավելին, նա հաստատված է համարում, որ ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՆՀ-264-Ա` «Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» հրամանագիրը վերը նշված կարգով հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահ» պաշտոնական կայքում, ավելին, մինչ օրս այն տեղադրված է նշված կայքում, ուստի և Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ հայցվորը պատշաճ կարգով իրազեկվել է ընդունված վարչական ակտի մասին...:

Իսկ հիմա ըստ էության...

Այո՛, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Սակայն նույն հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ «Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո, եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոտով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:

Սույն մասով նախատեսված հանձման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձման այլ միջոցներ...

կարինե բաղդասարյանին փոխանցեք, որ անպայման կարդա... իսկ եթե ես այլ մանրամասների մեջ խորանամ, ապա այդ դատավորն ընդհանրապես կհրաժարվի իր առաքելությունից, ուստի միայն կհորդորեմ, որ կարդա, սովորի և հետևություններ անի...
ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թվականի մայիսի 26-ի թիվ ՍԴՈ-1210 որոշման մեջ արձանագրել է, որ ՊԱՏՇԱՃ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՓԱՍՏԱՑԻ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԼԻՆԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԸՆԴԳԾՈՒՄՆ ԻՄՆ Է՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ) ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆՙ ԿԱՐԵՎՈՐ ԵՐԱՇԽԻՔ Է ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՙ ԱՅԴ ԹՎՈՒՄ՜ ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ։

Իսկ պատշաճ ծանուցման համակարգային խնդրին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ արձանագրելով, որ անձը պարտավոր չէ վարչական ակտի ընդունման մասին տեղեկանալ պաշտոնական տեղեկագրից (էլեկտրոնային եղանակով), այլ պետք է անձամբ ծանուցվի իր նկատմամբ կայացված վարչական ակտի և հարուցված վարչական վարույթի մասին (Սերխիդեսը և Քրիստոֆորուն ընդդեմ Կիպրոսի (Serghides and Christoforou v. Cyprus) գործով 2002 թվականի նոյեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44730/98, կետ 69) :
Եզրափակվեմ այսքանով...

Հ.Գ. կարինե բաղդասարյանի նկատմամբ անհապաղ պետք է հարուցվի կարգապահական վարույթ: Ես այդ հիմքերը ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանի աշխատակազմի միջոցով կփոխանցեմ ՀՀ արդարադատության նախարարին...
Եվ երկրորդ, այդ տիկնոջը պետք է փոխանցել, որ դեռևս 2001թվականին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը հանրային իրավունքի ոլորտում ինձ շնորհել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ապա նաև դոցենտի գիտական կոչում...

Անպես որ ինձ հետ դժվար է խոսել ապօրինության «լեզվով»... Դուք այդ բնագավառում այնքան գիտելիքներ ունեք, որքան ես մեկ օրում մոռանում եմ... Ցավոք, ձեր կայացրած որոշումն այդ մասին է վկայում...

ՀՀ նախագահի հրամանագիրն առոչինչ ճանաչվելու իմ մյուս հայցն ընդունվել է վարույթ: Մտահոգվելու ոչինչ չկա...

Որևէ կասկած չի կարող լինել, որ այդ հրամանագիրը առոչինչ կճանաչվի...

Իսկ եթե ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցը վարույթ չընդունվի, ապա այն կհասցեագրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան... Իսկ ինչպես արդեն նշեցի, այդ հեղինակավոր դատարանը պատշաճ ծանուման համակարգի հետ կապված արդեն իսկ ունի նախադեպային որոշում...

Ցավալին այն է, որ դատավորների այս կատեգորիայի համար այլևս դատական համակարգը խայտառակելը սովորական երույթ է...

Նրանք պետք է հիշեն, որ ես վերադառնալու եմ...»:

Արմեն Դանիելյանի ֆեյսբուքյան էջից