Սարսափելի վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը տեղում մահացել է (տեսանյութ)
Քիչ առաջ Երևան քաղաքի Խորենացի- Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: 03NN050 պետհամարանիշով սև գույնի PORSCHE KN մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ն անց տղամարդու: Վարորդը փախուստի չի դիմել:
Նախնական տվյալներով՝ մահացածը անօթևան քաղաքացի է:
NEWSPRESS.am-ի թղթակիցի փոխանցմամբ՝ վրաերթի հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է մասնագետների խումբը: