Գերմանիայում դատում են բուժեղբորը, ով ներարկումներով սպանել է մոտ 100 մարդու
Գերմանիայում սկսվել է նախկին բուժեղբայր Նիլս Հեգելի դեմ դատական գործի քննությունը, ով մեղադրվում է շուրջ 10 հիվանդի սպանության մեջ:
Քննության արդյունքներով պարզվել է, որ Նիլս Հեգելը, աշխատելով երկու հիվանդանոցներում, տարբեր ժամանակահատվածներում հիվանդներին դեղերի մահացու քանակ է ներարկել, ինչն էլ վերջիններիս մոտ սրտի նոպա է առաջացրել:
Ըստ մեղադրող կողմի` բուժեղբոր նպատակը իր գործընկերների վրա լավ տպավորություն թողնելն է եղել. սկզբում նա մահացու ներարկում է կատարել հիվանդներին, այնուհետև փորձել փրկել նրանց: 1999-2005 թվականներին նա սպանել է 36 մարդու, երբ աշխատելիս է եղել Օլդենբուրգ քաղաքի հիվանդանոցում, իսկ Դելմենհորս քաղաքում 64 մարդու մահվան պատճառ է հանդիսացել: