Դոնալդ Թրամփն իր ընտանիքով ծաղիկներ է դրել «Կենաց ծառ» հուշահամալիրում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծաղիկներ է դրել «Կենաց ծառ» հուշահամալիրում, որ կառուցվել է սինագոգում հնչած կրակոցների զոհերի համար։
Նախագահի հետ Պիտսբուրգ էին այցելել նրա կինը՝ Մելանյան և աղջիկը՝ Իվանկան: Նրանց այցելությունը համընկել է զոհերի հուղարկավորության արարողությունների հետ: Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով զոհվել էր 11 հրեա:
Նախագահ Թրամփի այցելությամբ պայմանավորված` մի քանի հարյուր ցուցարար բողոքի ակցիա էին կազմակերպել Պիտսբուրգ քաղաքում: Թրամփի հետ «Կենաց ծառ» սինագոգ է այցելել նաև նրա փեսան՝ Իվանկայի ամուսինը, Ջերար Քուշները, ով ծագումով հրեա է, իսկ Թրամփի աղջիկը՝ Իվանկան, ամուսնությունից հետո ընդունել է հուդայականություն:
Ավելի վաղ՝ հարձակումից հետո, նախագահ Թրամփը հանդես էր եկել ելույթով, որտեղ դատապարտել էր հակասեմիտիզմը: