Ոստիկանները կանխեցին իր խնդրով Փաշինյանին հանդիպել ցանկացող վատառողջ քաղաքացու մուտքը կառավարություն (տեսանյութ)
Շիրակի մարզի բնակիչ Կամսար Հովհաննիսյանն արդեն 2 տարի է, ինչ համապատասխան դեղորայք չի ստանում։ Նա հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, սակայն, ինչպես ասաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում, դեղը, որը մինչ այդ օգտագործել է, այլևս Հայաստան չի ներմուծվում, իսկ փոխարինող դեղերն էլ իրենց մեջ ավելի շատ թմրանյութ են պարունակում։
Նա եկել էր կառավարություն իր խնդրով վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին դիմելու համար, սակայն ոստիկանները կանխեցին նրա մուտքը կառավարության շենք, որից բարկացած՝ տղամարդը հայհոյեց ոստիկաններին։ Մեզ հետ զրույցում նա նկատեց, որ իր խնդրով դիմել է առողջապահության նախարարություն, սակայն դրական պատասխան չստանալով՝ որոշել է դիմել վարչապետին։
Մանրամասները՝ տեսանյութում