Ինչպես Սերժի օրոք՝ մեր դիմումները պտտվում են ու մնում անպատասխան․ մինչև մահ պետք է պայքարենք. Հյուսիսայինի նախկին բնակիչներ (տեսանյութ)
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից 8 ընտանիքի մինչ օրս չեն փոխհատուցել։ Նրանք չեն կարողանում հասկանալ՝ այդ ինչպե՞ս եղավ, որ քանդված տների իրենց հարևանները կարողացան նոր բնակարան ձեռք բերել փոխհատուցմամբ, իսկ իրենք՝ ոչ։
Բնակիչները NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեցին, որ հույսեր կապում էին նոր կառավարության հետ, բայց առայժմ սայլը տեղից չի շարժվում։
«Ինչպես Սերժի օրոք՝ մեր դիմումները պտտվում, մտնում են քաղաքապետարան ու մնում անպատասխան։ Հիմա նորից քաղաքապետարան նամակ ենք գրել, չորեքշաբթի օրը պետք է պատասխան ստանանք, եթե բացասական եղավ պատասխանը՝ չենք նահանջելու, մինչև մահ պետք է պայքարենք»,- ասաց բնակչներից մեկը։
Մանրամասները՝ մեր տեսանյութում