Ունաի Էմերին «վտարում է» թիմից Արսեն Վենգերի հրաշալի կադրերին
Չնայած այն բանին, որ Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է իր անընդմեջ հաղթանակների շարքը, այնուամենայնիվ, մասնագետները չեն հավատում, որ Էմերին լուրջ հաջողություններ կբերի «Արսենալ»-ին։
Մասնագետներն այս կարծիքի են, քանի որ մինչ այս պահը լոնդոնյան թիմը բախվել է 2 լուրջ մրցակցի՝ «Չելսի»-ին ու «Մանչեսթեր Սիթի»-ին և պարտություն է կրել։
Ինչպես տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները, «Արսենալ»-ի մարզչից Ունաի Էմերին թիմի ֆուտբոլիստներ Աարոն Ռեմսիին ու Լորան Կոսիելնիին հորդորել է փոխել ակումբը, քանի որ իրենց հետ պլաններ չի կապում։ Այս երկու տղաները եղել են Արսեն Վենգերի թիմի կորիզը, մարտիկներն ու ոգին, սակայն Էմերին իր հետ մեկտեղ բերեց նաև իր կանոնները։
Դեռևս չկան տեղեկություններ այն մասին, թե որ ակումբներ են տեղափոխվելու տղաները։