Հասունանում է նոր մեգափոխանակում «Յուվենտուս»-ի ու «Ռեալ»-ի միջև․ Մարսելոն կգա Ռոնալդուի մոտ
Դեռ օգոստոս ամսին լուրեր էին պտտվում այն մասին, որ Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի պաշտպան Մարսելոն կտեղափոխվի Թուրին։ Խոսակցությունները շարունակվեցին նաև մրցաշրջանի սկզբում։
Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, 2 թիմերը բանակցում են ու ցանկանում են ձմռանը փոխանակել Մարսելոյին ու Ալեքս Սանդրոյին։
Պարբերականները նշում են, որ երկու ֆուտբոլիստներն էլ նախնական համաձայնություն են տվել փոխելու ակումբային գրանցումները։ Ավելի վաղ նշել էինք, որ Մարսելոյի՝ «Ռեալ» տեղափոխության գործում մեծ է Կրիշտիանու Ռոնալդուի դերը։