Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի
Հասարակություն

Կրկնակի անթույլատրելի է ոստիկանապետ Օսիպյանի լռությունը, որը պատանդ է եղել. Շարմազանովն ԱԺ-ում բարկացավ

Որևէ մեկը չի կարող համաներման ակտին դեմ լինել: Մեր իշխանության շրջանում մենք բազմաթիվ անգամներ համաներման ակտով հանդես ենք եկել, և ես ողջունում եմ համաներում հայտարարելու գաղափարը: Այստեղ մեր և մեր սիրելի իշպանության կարծիքները համընկնում են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ որոշ վերապահումներ ունի:

«Բազմաթիվ անգամ նշել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա: Որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, Հայաստանի Հանրապետության սահմանի վրա ոտնձգության կամ Արցախում կանգնած մեր զինվորի վրա հարձակման միջև: Որևէ տարբերություն չկա: ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը, Հայաստանի Հանրապետության պատիվ, շահը՝ Նիկոլ Փաշինյանից, մինչև Էդուարդ Շարմազանով: Բոլորիս»,- նշեց Շարմազանովը:

Ըստ պատգամավորի՝ եթե ՊՊԾ գունդը գրավողներին համաներում շնորհվի, ապա դժվար կլինի զոհված ոստիկանների ընտանիքի աչքերին նայելը: 

«Եվ էսօր մենք ի՞նչ աչքերով ենք նայելու էդ մարդկանց ընտանիքներին, երբ որ ՊՊԾ գնդի գրավողներին այս համաներմամբ ազատ ենք արձակում: Մենք սրանով ական ենք դնում ՀՀ պետականաության տակ: Ինձ համար երկրորդական ա՝ վարչապետը Սարգսյանն ա, Պողոսյանն ա, Փաշինյանն ա, Շարմազանովն ա, թե Մինասյանն ա, կապ չունի: Կարևորը Հայաստանի Հանրապետությունն է: Էսօր դուք իշխանություն եք: Աստված մի արասցե դուք պատկերացնո՞ւմ եք, եթե նման բան լինի, էլի մենք պիտի համաներենք: Մենք ստեղծում ենք նախադեպ, որ, ասում եմ՝ գիտե՞ս ինչ կա, Հայաստանի Հանրապետության վրա դու հարձակվի, մենք կհամաներենք: Սա անթույլատրելի է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Շարմազանովը նշեց, որ կրկնակի անթույլատերլի է ոստիկանապետի, ուժային կառույցների լռությունը՝ քար լռությունը: Նա հիշեցրեց, որ ներկայիս ոստիկանապետ Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդ է եղել:

«Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն ա, այլ իմ հերոսը գնդապետ Վանոյանն ա, որը մինչև վերջ Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանել է, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ գնացել, 18 տարեկան զինվորի կողմին կանգնել է ու Հանայստանի Հանրապետությունը պաշտպանել է: Սա է խնդիրը: Ձեր ցավը տանեմ, էստեղ իշխանություն-ընդդիմությւոն խնդիրը չկա, սաղիս երեխեքը մեր երկրում ենք ապրելու, մենք էս ի՞նչ ենք անում: Համաներմանը կողմ եմ ,ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն դեմ եմ»,- իր խոսքը եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: