Ֆլորենտինո Պերեսը պայքարում է Ժոզե Մոուրինյուի համար․ մադրիդյան մղձավանջը շարունակվում է
Արդեն մի քանի օր է, ինչ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ժամ առաջ թիմ հրավիրի բարձրակարգ մարզչի։ Թեկնածուները շատ են, սակայն դեռ գոնե բանավոր համաձայնություն չկա։
Շրջանառվում են Անտոնիո Կոնտեի, Ռոբերտո Մարտինեսի և այլ անուններ։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ այդ թեկնածուների թվում է նաև Ժոզե Մոուրինյուն։
Պարոն Ժոզեն այս պահին երջանիկ է Մանչեսթերում, սակայն ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ամեն ինչ անում է նորից հետ բերելու համար Ժոզե Մոուրինյուին։
Ընդգծենք, որ ըստ «Յունայթեդ»-ին մոտ կանգնած աղբյուրների՝ Մոուրինյուն մեկ անգամ արդեն մերժել է Պերեսին, սակայն դա չի ընկճել Ֆլորենտինոյին։