Գևորգ Լոռեցյանը՝ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Լոռեցյանը նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գևորգ Լոռեցյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է համապատասխան որոշման մեջ:
Հիշեցնենք, որ լշԼոռեցյանը մինչ այս զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: