Համաներման մասին նախագիծը միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Համաներման մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Ազգային ժողովում նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ արտահայտվողներ չեղան:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը կսկսվի վաղը՝ ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ նախագիծը զեկուցել էր ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: