Հայտնի է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի ևս մեկ թեկնածուի անուն
Իսպանական սպորտային պարբերականները գրում են, որ արքայական ակումբի նոր գլխավոր մարզչի թեկնածու կա՝ Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացին նշել է, որ չի խոչընդոտի Մարտինեսի տեղափոխությանը։
Հիշեցնենք, որ ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեն հեռացվել է արքայական ակումբից։ Թիմը ժամանակավորապես կգլխավորի Սանտիագո Սոլարին։
Մենք նաև տեղեկացրել ենք, որ բանակցություններ են ընթացել Անտոնիո Կոնտեի հետ, սակայն արդեն երեկ երեկոյան պարզ դարձավ, որ կողմերը չեն կարողանում հայտարարի գալ։